Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը. Shamshyan.com

Օգոստոս 15,2025 12:33

Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով` «Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, որն այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը:

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031