Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի հոր շինարարության վայրը նախարարության ենթակայության տարածքում չէ, ՇՄՆ-ն որևէ իրավասություն կամ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացում. պարզաբանում

Օգոստոս 15,2025 15:20

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» վերտառությամբ հրապարակման՝ պարզաբանում ենք հետևյալը․

Հրապարակման մեջ տեղ գտած պնդումը, թե «Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը», կրում է մանիպուլյատիվ բնույթ։

Նման ձևակերպումը մոլորեցնում է հանրությանը և վնասում ՇՄ նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի և ներկա նախարար Համբարձում Մաթևոսյանի բարի համբավը։

Վերոնշյալ շինարարության վայրը չի գտնվում «Սևան» ազգային պարկի կամ նախարարության ենթակայությամբ գտնվող որևէ տարածքի մեջ, հետևաբար շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավասություն կամ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացում։

❗️«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ տվյալ բնակելի տան և լողավազանի ընդհանուր մակերեսը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։

Վերը նշված փաստերը հստակ ցույց են տալիս, որ բնապահպանական ամենախոշոր միջոցառմանը՝ COP17-ին նախապատրաստվելու կարևոր փուլում, նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են, որոնք նպատակ ունեն հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել և վնասել բնապահպանական ոլորտի միջազգային և ներքին հեղինակությանը։

Ըստ այդմ՝ ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031