Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Դավթյանը իրավունքը ստորադասեց քաղաքական գործընթացներին. հարցազրույցում ո՞նց կոչ տեսավ»․ Արամ Վարդևանյան

Օգոստոս 15,2025 16:39

«Սամվել Կարապետյանին կոռուպցիոն բնույթի մեղադրանք չեն մեղսագրում․ տնտեսական բնույթի մեղադրանք է՝ փողերի լվացում, հարկեր, տուրքեր չվճարել։ Այդտեղ արձանագրվեց, որ հիմնավոր կասկածն առկա չէ, բայց միաժամանակ նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց պահպանելով՝ կարող ենք միայն արձանագրել, որ սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

Հիշեցնենք՝ «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը երեկ տևեց 10 ժամից ավելի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարաձգել կալանքը։

Նա վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի հարցազրույցը կարող ենք տալ ցանկացած անաչառ դիտորդի, թող ասի՝ այդտեղ կոչ կա՞, թե՝ ոչ․ «Հարցազրույցը դիտարկել կոչ աբսուրդ է։ Չգիտեմ՝ ոնց է դա ստացվում իրենց մոտ։ Դատավոր Տիգրան Դավթյանի մոտ ո՞նց է ստացվել այդ հարցազրույցում տեսնել իշխանության բռնազավթելու կոչ, ես չեմ պատկերացնում»։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ դատավոր Տիգրան Դավթանի դեպքում պետք է արձանագրենք, որ նա իրավունքը ստորադասեց քաղաքական գործընթացներին․ «Այս դատական ակտի պայմաններում այդտեղ իրավունք տեսնել հնարավոր չէ։ 55 օրից ավելի կալանավորված անձին միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար ասել, որ ևս երկու ամսով պետք է շարունակվի այդ կալա՞նքը… Իրավունքը, միևնույն է, գերակայելու է։ Համանման մոտեցում վստահաբար ունի նաև Սամվել Կարապետյանը։ Այդ առումով ուղղակի ժպիտով կվերաբերվենք այս ամենին։ Իրավունք խախտելը, ի վերջո, միշտ էլ պատասխանատվություն ենթադրում է․ դա անխուսափելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031