«Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն` անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցին:
Քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Պուտինի այցը Ալյասկա։ Սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպմանը, նշել է Դոնալդ Թրամփը:
Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին Կովկասում խաղաղության համաձայնագրի հասնելու գործում կատարած լավ աշխատանքի համար: Քննարկել են նաև Իրանը և Մերձավոր Արևելքը, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը: