Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ Փաշինյանին ով է հրահանգ տալիս, բայց նույն բաները նաեւ արտահայտվել է Փաշազադեն, չգիտեմ՝ զուգադիպություններն ինչպե՞ս են լինում»․ Նաթան սրբազան

Օգոստոս 15,2025 19:33

«Այսօր մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգեւորականները իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված։ Մտքովս չէր անցնում, որ ես կարող է իմ այս տարիքում դատարանում նստեմ իմ հոգեւոր եղբոր դատին՝ վասն ոչնչի»,- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս ամենը սկսվեց այնտեղից, երբ Վեհափառ Հայրապետը Բեռնում մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային ֆորումի ժողովին, որտեղ մեր ամենակարեւոր հարցերից մեկն էր դրված՝ Արցախի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ այնտեղի ժառանգության։ Բայց իշխանության համար դա հաճելի չեղավ։

«Ես չգիտեմ՝ Փաշինյանին ով է հրահանգ տալիս, բայց նույն բաները նաեւ արտահայտվել է Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ես չգիտեմ՝ զուգադիպություններն ինչպե՞ս են լինում, բայց եթե այդպես տարիներով զուգահեռ զուգադիպություններ են լինում, սա մի քիչ դժվար է հասկանալ»,- հավելեց Նաթան սրբազանը։

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա պատասխանեց․ «Երբեք»։

«Անտանելի իրավիճակ կարող է ստեղծել՝ անընդհատ բզբզալով, բայց Եկեղեցին խաղալիք չէ, Եկեղեցին նույնիսկ Ազգային ժողով չէ, որ գան ասեն՝ պետք է այսպես անեք, այնպես անեք։ Մենք միաբան ենք Վեհափառի հետ էլ, մենք միաբան ենք Հայ Եկեղեցու պատմական կարգ ու կանոնի հետ էլ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031