Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարի է ինքը խաբում է, մենք գործ ունենք հանցագործություններ կատարող մարդու հետ.Պարույր Հայրիկյան

Օգոստոս 15,2025 21:20

«Եթե այսօր մենք անհրաժեշտ ենք համարում հրապարակ դուրս գալ, նշանակում է՝ խնդիրներ կան, եւ բոլորիս համար ակնհայտ է, որ առաջին  հայացքից այդ խնդիրների հիմքում ընկած է մի անմակարդակ, ապազգային մարդու, կներեք, որ մարդ եմ կոչում, կեցվածքը:

Նաեւ հիշենք, որ եթե իր մասին շատ ենք խոսում, ակամա իր խաղն ենք խաղում»,- Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին ասաց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Մենք  շատ հաճախ հետեւանքը պատճառի հետ ենք շփոթում, այո, անառարկելի է, որ այդ անձ երեւույթը պետք է ասպարեզից դուրս գա: Իսկ ո՞րն է պատճառը, որ ինքը գոյատեւում է…բոլոր մեղքերի մեջ մեծագույնը սուտն է, սուտն է հովանավորը բոլոր մեղքերի, որովհետեւ եթե սխալ ես թույլ տալիս, այդ սխալն արդարացնելու համար դու ստիպված ես ստել:

Այս  մարդն իր գործունեությունը սկսեց մեծ ստով՝ խաբեց: Մի քանի օրով ես էլ եմ խաբված եղել…Հավատալը մեղք չէ, որեւէ մեկը, որ խաբված է եղել, մեղավոր չէ, բայց ամեն դեպքում փորձառու մարդը պիտի թույլ չտա, որ անարժանն իրեն խաբի…իսկ սա մարդկանց խաբեց, որ հեղափոխություն ենք կատարում, որպեսզի մեր կյանքն արմատապես բարելավենք, խայտառակ Սահմանադրությունը մեր փորձանքների գլխավոր պատճառն է, եւ ընդամենը մի քանի ամիս անց ասաց, որ այդ Սահմանադրությունն այնքան էլ վատը չէ, որովհետեւ ինքը եւ իր նմանները Սահմանադրության արժեքը չափում են նրանով, թե որքանով է այն նպաստում իշխանության գալուն եւ իշխանությունը պահելուն: 7 տարի է ինքը խաբում է, բայց խաբելը հարցի մի կողմն է, մենք գործ ունենք ուղղակի հանցագործություններ կատարող հետ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հանրահավաքը՝ տեսանյութով

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031