Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտման է արժանանում միջանձնային խոսակցության հանգամանքը, այլ ոչ թե պետական-իրավական մակարդակով հանրությանը մատուցված փաստացի խաբեությունը. Հակոբ Բադալյան

Օգոստոս 15,2025 22:35

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Օրերս հանրայնացվեց Բագրատ Սրբազանի «գործով» հայտնի ամբողջական ձայնագրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են իրավապահները հանրությանը ներկայացրել ակնհայտորեն մոնտաժված, կտրտված, ըստ քաղաքական ու քարոզչական անհրաժեշտության հավաքված ձայնագրություն:

Ինքս կասկած չեմ ունեցել, որ գործ ունենք հենց այդպիսի իրողության հետ: Դրա համար է նաեւ, որ այդ կապակցությամբ հարցերին ի պատասխան միշտ ասել եմ, որ ներկայացվածը ինձ համար բացարձակապես համոզիչ չէ՝ որպես ահաբեկչական մտադրության ապացույց: Եվ նույնիսկ նշել եմ, որ հնարավոր է պարզապես եղել է միջանձնային խոսակցություն, որի մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ կարող են ձայնագրվել, իսկ հետո նույնիսկ մեղադրվել՝ ընդամենը միջանձնային խոսակցության համար:

Այս ամենում ինձ զարմացրել է մեկ այլ բան, երբ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը:

Պարզ դարձավ, թե ինչպես են շատ ու շատերը կամա, շատերը գուցե ակամա, դարձել շինծու գործի «մունետիկներ»:

Ինձ զարմացնողը սակայն այն չէ, որ նրանք չեն շտապում հանրությունից ներողություն խնդրել իրենց այդ կարգավիճակում հայտնվելու համար:

Զարմացնողը եղել է ռեակցիայի մեկ այլ տեսակ, ընդ որում այդ թվում նաեւ այսպես ասած ակադեմիական միջավայր ներկայացնող շրջանակներում: Խոսքս այն մասին, որ դատապարտվում է ակնհայտորեն միջանձնային խոսակցության մակարդակում «գյուլլելու» մասին խոսքը, որ օգտագործում է Բագրատ Սրբազանը:

Աստված գիտե, թե ով ինչ խոսույթ է օգտագործում այս երկրում ու այս մոլորակում, երբ խոսակցությունը միջանձնային մակարդակում է: Միջանձնային խոսակցությունը, կամ խոհանոցային խոսակցությունը իհարկե անկողնային ինտիմի աստիճան չէ, բայց ըստ էության այդքան էլ հեռու չէ դրանից:

Ըստ այդմ, այդօրինակ խոսակցության լոկ բառակազմությունը կամ դարձվածքակազմությունը ոչ միայն չի կարող դառնալ քրեական գործի հիմք, այլ նաեւ մարդուն տրվող հասարակական, արժեհամակարգային, մարդկային  բնութագրի,  նկարագրի հիմք:

Առավել զարմացնողը սակայն այն է, որ ընդհուպ ակադեմիական «գերստերիլ» սանդղակով դատապարտման է արժանանում այդօրինակ խոսակցության, կրկնեմ՝ միջանձնային խոսակցության հանգամանքը, այլ ոչ թե պետական-իրավական մակարդակով հանրությանը մատուցված փաստացի խաբեության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031