Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Օգոստոս 15,2025 22:45

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։

«Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։

Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը»,-ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031