«Մենք պատրաստվում ենք Ալյասկայում հանդիպել նախագահ Պուտինի հետ: Եվ ես կարծում եմ, որ ամեն բան շատ լավ կլինի»,- Անքորիջ թռիչքի ընթացքում իր օդանավում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաեւ ավելացրել է, որ իրադարձությունները անհաջող զարգանալու պարագայում նրանք, պարզապես, տուն կվերադառնան:
Կրեմլում նույնպես հույս ունեն, որ Պուտին-Թրամփ բարձր մակարդակի հանդիպումը արդյունավետ կլինի: Մասնավորապես, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը հաջող ավարտ կունենա:
Երկու երկրների նախագահների հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ի՝ Անքորիջում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմա-օդային բազայում: Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն, կողմերի քննարկման գլխավոր թեման վերաբերելու է Ուկրաինայում հակամարտությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ