Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տրվեք խաբեություններին, Արցախը ձեզ համար պետք է ցավալի օրինակ լինի. Անաստաս Իսրայելյան

Օգոստոս 15,2025 22:25

«Ձեր առաջ կանգնած է Արցախի ցեղասպանությունից փրկված մի մարդ: Ես ինչու եմ համաձայնությունս տվել ելույթ ունենալու համար, որովհետեւ ամենուրեք, որտեղ բարձրաձայնվում է Արցախի, արցախցիների հարցը, մենք պետք է առաջնագծում լինենք, որովհետեւ Արցախը Հայաստանի տարածքի ամբողջականությունն է, ոչ թե Ադրբեջանի»,- Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին ասաց Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը

Մանրամասն՝ տեսանյութում

« Ներկա իշխանության դավաճանական մոտեցումները այսօրվա իրավիճակում բաց են, բոլորը տեսնում են՝ ամեն ինչ եղել է վաճառքի, առեւտրի հիման վրա, մեզ առեւտրի առարկա են սարքել, հիմա էլ եկել Սյունիքի դարպասներն են ուզում բացել: Հարգելի հայ ժողովուրդ, մի տրվեք սրանց խաբեություններին, մի տրվեք վաճառքին, Արցախը ձեզ համար պետք է ցավալի օրինակ լինի:

Արցախի վերադարձը լինելու է, Նիկոլը չլինի, նիկոլականները չլինեն,ով ուզում է լինի…. Մենք հազարամյակներով գոյատեւել ենք ու սրանց նմաններով չենք գոյատեւել, առաջնորդներ ենք ունեցել, որոնք իրենց զոհաբերել են: Հանուն այդ հերոսների մենք իրավունք չունենք ուրանալու Արցախը»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Հանրահավաքը՝ տեսանյութով

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031