Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումը ոչ միայն նոր էջ է բացում Հայաստանի համար, այլ նաև կարևոր քայլ է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացման հարցում. Զարեհ Սինանյան

Օգոստոս 15,2025 23:00

Օգոստոսի 15-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայում Հայաստանի և Հայ դատի պաշտպանության ճակատ (FDACAF) ասոցիացիայի նախագահ, ինչպես նաև «Laïcité et République Sociale» կազմակերպության նախագահ Ադրիեն Վահագն Սաժին։

Ադրիեն Վահագն Սաժը, ով ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում՝ ուղղված Ֆրանսիայում հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստան–Ֆրանսիա կապերի խորացմանը, հանդիպման ընթացքում շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման կապակցությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ խաղաղության հաստատումը կբացի նոր հորիզոններ Հայաստանի համար՝ խթանելով երկրի տնտեսական զարգացումը, սոցիալական բարեփոխումները և միջազգային ներդրումների ներգրավումը։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում ևս ընդգծել է վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում և հավելել, որ այս իրադարձությունը ոչ միայն նոր էջ է բացում Հայաստանի համար, այլ նաև կարևոր քայլ է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հեռանկարները, սփյուռքի ներգրավվածության նոր ձևաչափերը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031