Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը միաժամանակ իջան իրարից մի քան հարյուր մետր հեռավորության վրա կայանված օդանավերից, ինչից հետո ՌԴ նախագահը կարմիր գորգի վրա քայլելով մոտեցավ ամերիկացի պաշտոնակցին, ով ողջունեց նրան, կայացավ նախագահների ձեռքսեղմումը:
Ձեռքսեղմումից հետո երկու առաջնորդները քայլեցին կարմիր գորգի վրայով, մի պահ կանգ առան Alaska 2025 գրությամբ բեմահարթակի վրա, լուսանկարվեցին, կրկին տեղի ունեցավ ձեռքսեղմում, ինչից հետո նախագահները նստեցին Թրամփի ավտոմեքենան, որը նրանց տեղափոխեց բանակցությունների վայր։
Կարդացեք նաև
Մինչ նախագահները քայլում էին, լրագրողները մի քանի անգամ Պուտինից հետաքրքրվեցին, թե արդյոք կհամաձայնի հրադադարին։ Ռուսաստանի նախագահը, սակայն, չպատասխանեց հարցերին։
Լրագրողների հարցերն անպատասխան թողեց նաև Թրամփը:
Թրամփը նախքան հանդիպումը հայտարարել է՝ ցանկանում է, որ արագ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասյակայի բանակցություններից առաջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինն ու Թրամփը չեն շփվի դեմ առ դեմ, ինչպես սկզբում էր հայտարարվել: ԶԼՄ-ները հղում անելով Սպիտակ տանը, հայտնեցին, որ բանակցությունները կանցկացվեն «երեք առ երեք» ձևաչափով, որտեղ ամերիկյան կողմը կներկայացնեն Թրամփը, Ռուբիոն և ՈւիթքոֆՖը: