Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել  Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն». Մայր Աթոռ

Օգոստոս 15,2025 23:45

Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել  Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով  իշխող  քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:

Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության  բռնաճնշման գործիքի:

Այսպիսի գործելաոճը բնորոշ է  ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:

Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության  միջոցները  չեն կարող լռեցնել  խղճի և արդարության ձայնը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել  Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031