Լրահոս
Օրվա լրահոսը

Այս երկու խոսակցության արանքում մեկ ապակյա դուռ էր, 10 վայրկյան ժամանակ ու ես, որ փորձում էի մեկ էմոցիայից դուրս գալ և մտնել մեկ այլ էմոցիա․ Ալեն Սիմոնյան

Օգոստոս 16,2025 09:55

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Այն, ինչ կպատմեմ, հաճախակի է հետս պատահում, բայց այսօրվա դեպքը մի տեսակ հետաքրքիր էր: Գնացել էի գրքի խանութ՝ Մաշտոցի պողոտայում, և երբ մոտեցա դրամարկղին, մի տարիքով կին էր կողքս, ով ուշադիր նայում էր վրաս, սովորությանս համաձայն բարևեցի, պատասխանեց բարևով և քիչ անց ասաց.

– Իզուր էլ բարևեցի:
Ասացի. «Ոչինչ, բարևն Աստծունն է, ես ուրախ եմ, որ բարևեցի»:
-Այս ի՞նչ սարքեցիք էս երկիրը:
Ասացի. «Ոչինչ 8-9 ամսից ընտրություններ է, կգնաք մեկ այլ մարդ կընտրեք»:
-Ավիրեցիք էս երկիրը,- կրկնեց կինը:
Ասացի՝ առողջություն ձեզ և դուրս եկա խանութից:
Դիմացս երկու կին էին՝ մայր և աղջիկ, նույն տարիքի մայրը, իսկ աղջիկը երևի իմ տարիքի:
– Վայ, բարև Ձեզ, Ալեն ջան, ապրեք շատ, մենք Հունաստանից ենք տեղափոխվել ու ուզում ենք ասել, որ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել եք ու անում եք մեր երկրի համար: Կարելի՞ է Ձեր հետ նկարվենք:

Այս երկու խոսակցության արանքում մեկ ապակյա դուռ էր, 10 վայրկյան ժամանակ ու ես, որ փորձում էի մեկ էմոցիայից դուրս գալ և մտնել մեկ այլ էմոցիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել եք ու անում եք մեր երկրի համար…

    Պիտի թքեիք այդ կնոջ դեմքին: Թիկնապահներդ պետք չէին գա: Շնորհակալություն էլ կասեր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031