Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին անդրադարձ է կատարվել ապօրինի թմրաշրջանառության հակազդման ոլորտում համագործակցության խնդիրներին

Օգոստոս 16,2025 10:28

Օգոստոսի 12-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։

Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի նախագծի, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարում փոխգործակցության, փորձաքրեագիտության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման, միջպետական հետախուզում իրականացնելու վերաբերյալ իրավասու մարմինների կանոնակարգում փոփոխություն կատարելու և այլ հարցեր։

Արամ Ղազարյանն, ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության առաջնային հարցերի քննարկման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջպետական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հարցի շրջանակում, անդրադարձել է ապօրինի թմրաշրջանառության հակազդման ոլորտում համագործակցության խնդիրներին և առաջարկել դիտարկել ոլորտային համագործակցության մեխանիզմների մշակումը՝ ինչպես «Telegram» հարթակի, այնպես էլ կրիպտոարժույթների ծառայությունների հիմնական մատակարարների հետ։ Քննարկման առարկա են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող խնդրահարույց հարցեր։ Առաջարկվել է այս ուղղությամբ ևս խորացնել համագործակցությունը, ինչպես նաև ակտիվացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի և եկամուտների օրինականացման մեթոդների և ձևերի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: Այցի շրջանակում ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մյուս մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի և Լենինգրադի շրջափակման ընթացքում զոհվածների հիշատակին՝ ՀՀ ՆԳ նախարարության անունից ծաղկեպսակ դնելով Պիսկարյովյան հուշահամալիրում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031