Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը խախտված է: Այս ֆոնին` հրապարակվում է Ադրբեջանի հետ նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» տեքստը: Իշխող վարչախումբը պետք է պարզաբանի, թե որո՞նք են այն երաշխիքները, որ այդ փաստաթուղթն ադրբեջանական կողմի պարտավորությունների իմաստով իրականություն կդառնա։
Մի՞թե այդ «երաշխիքը» միայն Վաշինգտոնում Ալիևի տված խոսքն է։ Ալիևն իր բոլոր նախկին խոստումները հեշտությամբ խախտել է։
Թե՞ երաշխիքը Թրամփի զգուշացումն է, որ խնդիր առաջանալու դեպքում զանգեն իրեն:
Ծիծաղելի է, որ Թրամփի կամ ցանկացած այլ գործչի բանավոր խոսքը կարող է անվտանգության միջազգային երաշխիք լինել։ Որտե՞ղ է խոսքը մինչև հիմա երաշխիք եղել: Միակ իրական միջազգային երաշխիքը ուժային ներկայությունն է գետնի վրա: