Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը
Թրամփ-Պուտին հանդիպման առաջին արդյունքներից արդեն երևում է, որ համաձայնություններ ուղղակի չկան: Որքան էլ Թրամփը ցանկանա` Պուտինն առանց իրեն «գերտերությունների շարք վերադարձնելու» չի ցանկանում և չի էլ կարող կանգնեցնել պատերազմը:
Հասկանալի է, որ մյուս կողմն էլ չի կարող թույլ տալ նման բան:
Ամենահավանական կանխատեսումն այն է, որ Թրամփն, ի վերջո, կընդունի իրականությունը և կսկսի պատժել Ռուսաստանին: Գլխավոր հարցը մնում է այն, թե ե՞րբ դա, ի վերջո, տեղի կունենա: