Լրահոս
Օրվա լրահոսը

Նորին Սրբության հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը. Տեր Արծրուն քահանա

Օգոստոս 16,2025 13:12

2016–2023 թթ. ծառայում էի Հնդկահայոց հովվությունում։ Այդ տարիներին բազում առիթներ ունեցա անմիջական ականատեսը լինելու Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիների նկատմամբ։

Սրտառուչ են այն հիշողությունները, երբ Հնդկաստան եկան մի խումբ հայ զինվորականներ՝ ծանր վնասվածքներով։ Նորին Սրբության հոգածությամբ ժամանեցին Կալկաթա և Հայոց Հայրապետի թելադրանքով էլ ընդունվեցին քաղաքի առաջատար բուժհաստատություններ՝ ստանալով անհրաժեշտ բուժում և պրոթեզավորում։ Այս ամենով հանդերձ՝ նրանք հոգևոր ջերմություն էին զգում. դա մխիթարություն էր՝ շարունակելու ապրել կյանքը` ապագայի հանդեպ հույսով ու հավատով։

Ճեմարանի տեսչի միջոցով մեր զինվորների բուժման ու պրոթեզավորման ընթացքին գրեթե ամեն օր հետևում էր Վեհափառ Հայրապետը՝ սպասելով նրանց շուտափույթ ապաքինմանն ու Հայրենիք վերադարձին։ Հայաստան վերադառնալով՝ մեր եղբայրները վերստին ներգրավվեցին առօրյա կյանքին՝ օրինակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր անցնում են դժվարությունների ու փորձությունների միջով։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նորին Սրբության հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը՝ որպես մեր սահմանների պաշտպանության, հավատքի, նվիրումի և արժանապատվության բարձրագույն խորհրդանիշ։

Տեր Արծրուն քահանա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031