ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, անձնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բարձրաձայնելով Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների վիճակի մասին՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։
Նախագահ Թրամփը նամակն անձամբ է փոխանցել Պուտինին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Պաշտոնյաները չեն հրապարակել նամակի բովանդակությունը՝ միայն նշելով, որ այն անդրադառնում էր Ուկրաինայի պատերազմի հետևանքով երեխաների առևանգումների խնդրին։