Լրահոս
Օրվա լրահոսը

Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է. հայտարարություն

Օգոստոս 16,2025 16:37

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։

Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման։

Հովվական խոսքը չի կարող հանցանք համարվել, այլապես մենք հայտնվում ենք այն իրականության մեջ, որտեղ քննադատելու իրավունքը ոչնչացվում է, իսկ կալանքը դառնում է սանձելու գործիք։ Երբ դատարանը վերածվում է քաղաքական կամքի սպասարկուի, այն կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը ժողովրդի աչքում։

Մենք հայտարարում ենք՝ այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու։

 

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031