Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանին է փոխանցվել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրը

Օգոստոս 16,2025 18:01

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։

Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։

Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031