Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը»․ Գեւորգ Փարսյան

Օգոստոս 16,2025 19:39

Կապանում այսօր՝ օգոստոսի 16-ին նշվում է քաղաքի տոնը։ Այս տարի օրվա միջոցառումները անցկացվում են «Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատեւ» կարգախոսով։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝  Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն  անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում նախաստորագրված  խաղաղության համաձայնագրին։ Գեւորգ Փարսյանի խոսքով, փաստաթղթի ստորագրումից առաջ, մասնավորապես, որպես Սյունիքի մարզկենտրոնի համայնքապետ՝ իր հետ ոչինչ չի քննարկվել։

«Կոնկրետ ես այդ ամենի մասին իմացել եմ մամուլից։ «Թրամփի ուղու» վերաբերյալ կդժվարանամ որեւէ բան ասել, տեղյակ եմ այնքանով, որքան որ հրապարակվել է։ Կարեւորը դետալներն են, որոնց վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։ Պետք է սպասենք, գործնականում տեսնենք: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, դրականն այն է, որ թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը։ Մնացածը կապրենք, կտեսնենք»,– ասաց Գեւորգ Փարսյանը։

Վերջինս նշեց, որ նաեւ իշխանությունից դրական կարծիքներ է լսել Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի մասին։ «Չմոռանանք, որ ուղին կոչվում է Թրամփի անունով, որը եւ անձնական, եւ պետական պատասխանատվություն է»,-իր խոսքը եզրափակեց Գեւորգ Փարսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031