Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 16,2025 22:53

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաբելոնում մի թագավոր կար՝ անունը Բալտասար։ Նա շատ աշխարհիկ մարդ էր և հոգու խորքում չէր հավատում Աստծո գոյությանը, և անգամ խնջույքների ժամանակ օգտագործում էր Երուսաղեմի Մայր Տաճարից առգրավված սպասքը, որը արշավի ժամանակ վերցրել էին։

Մի օր խնջույքի ընթացքում նրա պալատի պատին հայտնվեց մի գրություն՝ անծանոթ լեզվով։ Դանիել մարգարեն այն թարգմանեց՝

«Մենե, Մենե, Տեկել, Ուփարսին», ինչը նշանակում է՝

«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»։

Շուտով Բալտասարը կորցրեց իր գահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031