Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը․ Արթուր Ղամբարյան

Օգոստոս 17,2025 10:43

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբազան Աջապահյանի և Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետների երկարացումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ դատարաններում արդարադատությունը կազմալուծելու քաղաքականությանը, որը սկիզբ դրվեց ոչ այնքան քաղաքական իշխանության կողմից դատարանները շրջափակելով, որքան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ հորինված հիմքերով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու համաձայնություն տալով (հիշեցնենք՝ դատավորն արդարացվել է)։ Հենց ԲԴԽ-ի այս համաձայնության ակտով ազդարարվեց իրավագիտության և արդարադատության անկումը ՀՀ-ում։

Սրբազանի մեղադրանքը քննելու համար իշխանությունը «ստեղծել է» ստալինյան ռեժիմին հատուկ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ՝ մեղադրանքը քննում է ոչ թե Շիրակի մարզի դատարանը, որին ընդդատյա էր այս վարույթը, այլ Երևան քաղաքի դատարանը։

Սրբազանին վերագրվող արարքը պարունակում է ձևական հանցակազմի տարրեր, որն անկասկած կատարվել է (հարցազրույցը տրվել է) Շիրակի մարզի դատական տարածքում, ուստի կասկածի ստվերից վեր է, որ այդ գործով օրինական դատարանը բացառապես Շիրակի մարզի դատարանն է։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը իրավացիորեն միջնորդել է Երևան քաղաքի դատարանին փոխելու ընդդատությունը, սակայն ծիծաղ առաջացնող պատճառաբանություններով այն մերժվել է։

Այսպիսով՝ Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը և, ամենայն հավանականությամբ, կլուծի նաև մեղադրական վերդիկտ կայացնելու խնդիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031