Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել է, որ իր հոր ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։ ԲԿ-ում, սակայն, Հակոբյանը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, և նրան նորից տեղափոխել են ՔԿՀ։
Սամվել Հակոբյանը սա գնահատել է որպես խայտառակություն։