Եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը:
«Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Գերմանիայի կառավարության փոխանցմամբ էլ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի այլ առաջնորդների հետ կմեկնի Վաշինգտոն՝ միանալու Թրամփ-Զելենսկի բանակցություններին: «Ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը և Ուկրաինային շարունակական աջակցությունը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Սա ներառում է պատժամիջոցների ճնշման պահպանումը», – հայտարարել է Գերմանիայի կառավարությունը։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը ևս հաղորդում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում