Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 17,2025 20:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։
Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։

Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ուրեմն ինքը չի՞ հասկանում, թե ինչ ա խոսում, պետք ա հակակոռուպցիոն կոմիտեն խոսքերի համար կարգի հրավիրի՞։ Կարող ա անկեղծորեն մոլորված ա, շատ մոլորված, բայց սովորական շառլատանությամբ ա զբաղված Փաշինյան Նիկոլը։

    Էսքան օր մի օր ֆեյսբուք մտնելուց համերաշխությունից խոսար, մի օր մերժեր պառակտիչ խոսքը, ասեր տենց մարդկանց աջակցությունը չեմ ուզում։ Բայց առաջինը հենց իրա շրջապատն ա հայաստանի֊ղարաբաղցի բաժանում անում։

    Մարդիկ կան, որ երևի լուրջ ու անկեղծ հավատում են Փաշինյանի էս ասածներին էլ, բայց չեմ հասկանում, թե էդ մարդկանց մտածողությունը ինչքան ա նեղացել, ինչքան ա կրճատվել։

    «Էմոցիաներս ավելի լավ կառավարեմը» ո՞րն ա։ Իրան չի կարում կառավարի, երկիր ա կառավարո՞ւմ։ Էս ո՞ւր ենք ընգել, Առավոտ։ Առավոտ, խոսա, մի բան ասա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031