Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ իմանալով, որ գտնվում ենք 2 հզոր բանակների նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով. Մարուքյան

Օգոստոս 18,2025 12:06

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածի մասին

ՀՈԴՎԱԾ VII
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

Բազմիցս անդրադարձել եմ այս հոդվածին այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ ՀՀ իշխանությունները գնացել են նաև այդ զիջմանը և ներառել են տվյալ կետը համաձայնագրի տեքստում։

Թեմայի շուրջ խոսելիս միշտ փորձել եմ բացատրել մեր հայրենակիցներին, որ եթե տարիներ անց մեր թոռները կամ ծոռները որոշեն որևէ պետության ռազմաբազա տեղակայել մեր երկրի սահմանամերձ շրջաններում, դա չեն կարողանա իրականացնել, քանի որ խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածը բացառում է դա։

Ի պատասխան ինձ ասում էին.
– Այո, բայց այդ պահանջը գործելու է փոխադարձաբար։

Ես էլ մշտապես շեշտել եմ և հիմա էլ շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը նման խնդիր չունի։ Նրանց բնակչությունը մեծ է, բանակը հզոր և սինխրոնացված թուրքական բանակի հետ։

Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որի մասին չպետք է մոռանալ․ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կես միլիոնանոց բանակը կանգնած է ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։

Այսինքն՝ լավ իմանալով, որ գտնվում ենք երկու հզոր բանակների մշտական նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով։ Լո՞ւրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031