Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գովազդենք, բարձր հայտարարենք մեր կարդալը, ասել է թե՝ կրթվելը

Օգոստոս 18,2025 12:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Արձակուրդում էի, եւ այս անգամ այն լիարժեք ստացվեց՝ ոչ մի գրառում, ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ։

Բայց ես գիրք կարդում եմ միշտ, կարդացել եմ միշտ։ Կարդում էի, երբ ուսանող էի։ Կարդում էի, երբ հղի էի։ Կարդում էի, երբ նորածին ունեի, եւ երբ երեխաները արդեն մեծ էին։ Կարդում եմ, երբ լավ տրամադրություն ունեմ։ Կարդում եմ, երբ վատ տրամադրություն ունեմ։ Մի խոսքով՝ միշտ։ Թերեւս կյանքի միակ փուլը, երբ չեմ կարդացել, կամ կարդացել եմ (նաեւ՝ խմբագրել եմ) միայն հոդվածներ, եղել է 2008-2012 թվականներին։
Բնականաբար՝ կարդում էի նաեւ այս արձակուրդի ողջ ընթացքում։

Իսկ ինչո՞ւ եմ հիմա այս մասին գրում եւ լուսանկարներ հրապարակում:
Որովհետեւ այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գովազդենք, բարձր հայտարարենք մեր կարդալը, ասել է թե՝ կրթվելը։

Որովհետեւ այսօր՝
Կրթվելը նորաձեւ է❤️
Ուստի նաեւ՝
Կրթվելը նորաձեւ է արձակուրդի ժամանակ🤍

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031