Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են. Սերժ Սարգսյան

Օգոստոս 18,2025 13:22

Այսօր իմ ընկեր, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։

Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում գտնվելիս։

Հարգելի Սամվել,
Հարգելի ընկեր,
Մաղթում եմ քեզ, որ կյանքիդ գալիք բոլոր ծնունդները դիմավորես քո եւ մեր բոլորի երազած Հայաստանում։

Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության Երրորդ նախագահ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ
18.08.2025

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031