Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին

Օգոստոս 18,2025 13:32

ՀՀ ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։

Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին և ծավալներին, ինչպես նաև բացահայտվել են այդ հետապնդումների շարժառիթները։

Միաժամանակ առաջարկվել է նաև ընդունելության ձևաչափով առավել մանրամասն ներկայացնել իրականացվող հետապնդումների փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական մանրամասները։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ․ օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031