«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի մեծ բարերար Սամվել Կարապետյանին՝ 60-ամյա հոբելյանի առթիվ։ Կյանքի այս հանգրվանում նա մեծ փորձություններով է անցնում։ Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները՝ իր օրինակով նույնպես ապացուցելով, որ իրական և համընդհանուր ազատության համար պայքարը կարող է անցնել նաև ժամանակավոր դժվարությունների ճանապարհով։
Եկեղեցու և Հայրենիքի ապագայի համար նրա պայքարը պատվաբեր է և պարտավորեցնող։
Սամվել Կարապետյանին մաղթում եմ քաջառողջություն և ամուր կամք։
Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։
Կարդացեք նաև