Ermenihaber. Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Իմամօղլու շրջանում անտառային հրդեհներ են։
Նշվում է, որ հրդեհները շրջանում բռնկվել են երկու տարբեր օջախներով՝ ժամը 16։00-ին։
Հրդեհների ուժգնությամբ պայմանավորված մարման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 34 հրշեջ մեքենա և այլ անհրաժեշտ տեխնիկա։
Տեղում աշխատում է ընդհանուր առմամբ 182 հոգուց բաղկացած հրշեջ անձնակազմ։
Կարդացեք նաև
Ընդգծվում է, որ այժմ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի գյուղ և մասամբ այն վերահսկելի դարձնել, սակայն վերջնական մարել դեռևս չի հաջողվում։
Տեղի ժանդարմերիան համապատասխան ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները։ Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։