Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ սրբազանների հետ է կատարվում, մեր համազգային ամոթն է, 1937-ից հետո մենք քաղաքական պատճառներով սրբազանների չէինք տեսել ճաղավանդակում»․ Գեղամ Մանուկյան

Օգոստոս 18,2025 15:03

«Իրականում այս 4-5 տարիներին, դրանից առաջ էլ շատ քաղաքական դատեր են եղել, բայց այն, ինչ սրբազանների հետ է կատարվում, իրավական-քաղաքականից այն կողմ կա եւս մեկ ահավոր բան՝ դա մեր համազգային ամոթն է։ Վերջերս ստիպված ենք ասել՝ 1937-ից հետո մենք քաղաքական պատճառներով սրբազանների չէինք տեսել ճաղավանդակում»,-Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ Միքայել սրբազանի խոսքից հասկանում ենք, որ ինքը շարունակում է մնալ ազատության մեջ՝ ի տարբերություն մեզ։ Մենք բոլորս այսօր բանտարկված ենք, հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նա անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությանն ու ստորագրված փաստաթղթերին։ «Կոչ կանեմ երբեք չկոչել վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ, դա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին՝ Սյունիքին։ Հրապարակված այն փաստաթուղթը, որը կա ՀՀ վարչապետի պաշտոնական էջում, դրա վերնագիրը եւ ստորագրված իրական փաստաթղթի վերնագիրն իրականում լրիվ տարբեր են»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031