Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ Իրանում ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ սահման անցնելիս Չինաստանի քաղաքացիների մեծ հոսքի ընթացքում աջակցության համար

Օգոստոս 18,2025 16:01

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնել, որ դրա համար ընտրել է մարզի համայնքների համար տոնական օրեր։

Բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ղուկասյանին՝ Իրանում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Չինաստանի քաղաքացիների՝ սահման անցնելիս մեծ հոսքի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Նշելով, որ գիտի մարզի մեծ դերի ու հարուստ պատմական անցյալի մասին՝ պարոն Լի Սինվեյն ասաց, որ իր գործունեության ընթացքում հայ-չինական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնահատուկ տեղ կտրամադրի Սյունիքին։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին ընդհանուր գծերով ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական ու այլ ոլորտների զարգացման պատկերը։

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր տարբեր հնարավոր բնագավառներում՝ տնտեսական, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման, ապակենտրոնացված համագործակցության և այլն։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031