Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի որոշմամբ՝ Միքայել սրբազանին տեսակցողների շրջանակը կընդլայնվի, կարգելվի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը

Օգոստոս 18,2025 17:58

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը շարունակվում է դռնփակ։

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է հետեւյալ հարցը՝ այս գործով հիմնական դատալսումները դռնբաց են անցկացվելու, թե՞ դռնփակ։ Դատավորը պահանջեց, որպեսզի լրատվամիջոցները լքեն նիստերի դահլիճը։

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ընդլայնել Միքայել սրբազանին տեսակցելու իրավունք ունեցողների շրջանակը։ Կարգելվի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը։

Դատավորն ասաց․ «Քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ տեսակցությունը սահմանափակումը վերացնելու կամ լայնացնելու գրություն կուղարկվի քրեակատարողական հիմնարկ։ Այն է՝ սահմանափակել մեղադրալի տեսակցությունը միայն զանգվածային լրատվության միջոցների հետ»։

Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031