3 տարվա դատաքննությունից Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը դատարանից հեռանում է հուսախաբ:
«Իմ հույսերն ավելի շատ էին, որ իրոք արդարադատություն կլինի, բայց հիմա համոզված եմ՝ չկա այդ արդարադատությունը»,- դստեր մահվան գործով դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Մնացական Մնացականյանը:
Նրա խոսքով, ինքը համաձայն չէ դատավճռի հետ ու համոզված էլ, որ այլ ատյաններում վճռի բողոքարկումից հետո այդ 1,6 տարվա ազատազրկումն էլ կվերացվի: Պարոն Մնացականյանն ասաց, որ անպայման կբողոքարկի այսօրվա դատավճիռը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության մայոր, ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին:
Դատարանը մայորին մեղավոր էր ճանաչել՝ կայացնելով մեղադրական վերդիկտ:
Հիշեցնենք նաեւ, որ երեք տարի տեւած դատաքննությունն ավարտվեց այսօր ու հանրային մեղադրողը պահանջեց Նավասարդյանին ազատազրկել 2 տարի վեց ամսով ու մեկ տարով զրկել վարորդական իրավունքից: