Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղքի զգացումը ծանրացած է իրենց սրտի վրա․ իրենց եղբայրներն այնտեղ կռվում են, իսկ իրենք այստեղ՝ ուսանողական նստարանների հետեւ, կրթության, գիտության են նվիրել իրենց անձերը»

Օգոստոս 18,2025 22:22

Վեհափառ հայրապետի հիշողությունները՝ ճեմարանականների նվիրյալ ոգու մասին

«Արցախում ընթանում էին ազատագրական մարտերը։ Բարձրացա Սեւան՝ հանդիպելու սանուց հետ։ Ուսանողները ներկայացան ինձ, եւ նրանցից մեկը խոսք խնդրեց եւ հանուն իր ընկերների՝ հայտնեց ինձ, որ որոշել են բոլորը միասին կամավոր մեկնել Արցախ։

Մեղքի զգացումը ծանրացած է իրենց սրտի վրա․ իրենց եղբայրներն այնտեղ կռվում են, իսկ իրենք այստեղ՝ ուսանողական նստարանների հետեւ, կրթության, գիտության են նվիրել իրենց անձերը։ Կարող եք պատկերացնել իմ վիճակը․ քարոզում ենք՝ որպես առաջնորդ, ունենալ հայրենասիրական ոգի, ունենալ նվիրում դեպի հայրենիքը եւ դեպի ժողովուրդը, եւ հիմա այդ ոգու դրսեւորման առջև ենք կանգնած, եւ պետք էր վճիռ կայացնել։

Անշուշտ ժամանակ էր պետք շահել, նվիրական էր նրանց զգացումը, եւ շատ նուրբ էր պահը։ Խնդրեցի, որ մի քանի օր համբերեն, որ ես կարողանամ իրանց խնդրանքը ներկայացնել Հայոց Հայրապետին՝ Վազգեն Ա Կաթողիկոսին՝ անշուշտ բացատրելով նաեւ, որ նվազ կարեւոր մարտ ու պայքար չէ, որ իրենք մղում են Սեւանա մենաստանում, որ վաղը իրենք, ավարտելով կրթական այդ հաստատությունը, լինելու են մարտիկներ, արի, քաջ, նվիրյալ մարտիկներ մեր ժողովրդի հոգեւոր պայքարում։ Այս եղավ խորհուրդը նաեւ Վազգեն Վեհափառ Հայրապետի»։

 

(վերցված է 2000թ. Վազգենյան դպրանոցի 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ Վեհափառ Հայրապետի խոսքից)

 

Մասյացոտնի Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031