Լրահոս
Օրվա լրահոսը

«Կձգտենք արագացնել նախկինում ձեռք բերված երկկողմ համաձայնագրերի իրականացումը». Փեզեշքյան

Օգոստոս 18,2025 23:15

Օգոստոսի 18-ին ժամանելով Երևան՝ երեկոյան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հայ իրանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարող են հետագայում զարգացնել համագործակցությունը՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։

«Վստահ եմ, որ ձեր հրաշալի և բարեկամական հայացքները կարող են  նպաստել հարաբերությունների ընդլայնմանը, որպեսզի միասին կարողանանք ավելի շատ խաղաղություն, անդորր, կայունություն, բարեկամություն և առաջընթաց բերել մեր երկու ժողովուրդներին», – ասել է նախագահը։

Փեզեշքյանը իր այցի հիմնական նպատակներից մեկը անվանել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը, ինչպես նաև մասնավոր հատվածի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Նա նաև հավելել է. «Այս ուղևորության ընթացքում մենք կձգտենք արագացնել նախկինում ձեռք բերված երկկողմ համաձայնագրերի իրականացումը»։

 

«Ազգ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031