Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Օգոստոս 18,2025 23:25

Ermenihaber.am.Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2024-ի մարդու իրավունքների զեկույցին»՝ մերժելով իրենց վերաբերյալ տեղ գտած «անհիմն պնդումները»։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիան ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում է «օրինականության և մարդու հիմնական իրավունքների շրջանակում», իսկ զեկույցում տեղ գտած գնահատականները «հեռու են իրականությունից»։

Հայտարարությունում նաև քննադատվել է զեկույցում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) «մանիպուլյատիվ մեղադրանքների» արտացոլումը։

Թուրքիան նշել է, որ Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները հիմնված են «ինքնապաշտպանության իրավունքի վրա» և իրականացվում են՝ հնարավորինս խուսափելով խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ միլիոնավոր փախստականների ընդունելով և նրանց կարիքները բավարարելով՝ Թուրքիան գործում է որպես «մարդու արժանապատվությունը հիմք ընդունող օրինակելի երկիր»։

 

Աղբյուր`    Gazeteoksijen.com/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031