Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. CyberHub

Օգոստոս 18,2025 23:40

Խաբեբաները այժմ էլ «ծանոթի» կերպարի միջոցով են թիրախավորում հայաստանյան օնլայն առքուվաճառքների List.am հարթակը, որը մշտապես եղել է կիբեռհանցագործների ուշադրության կենտրոնում։

Խաբեության նոր սխեման աշխատում է մոտավորապես այսպես․ վարձակալության նպատակով բնակարան փնտրող քաղաքացին List.am հարթակում հանդիպում է հիանալի պայմաններով տարբերակի և զանգում հայտարարությունում նշված հեռախոսահամարին։

Պատասխանող կողմը ճշտում է, թե քաղաքացուն երբ է անհրաժեշտ բնակարանը, հետո «ափսոսանքով» տեղեկացնում է, որ այն վարձակալության է հանձնվելու ավելի ուշ, քան անհրաժեշտ է վարձակալի։

Հեռախոսազրույցը սրանով ավարտվում է։ Անցնում է 15 րոպե։

Մեկ էլ անսպասելի՝ զանգ։ Հայտարարության հեղինակը՝ իսկ իրականում կիբեռհանցագործը, ով այս 15 րոպեների ընթացքում Get Contact և այլ հավելվածների տվյալների բազաներով պարզել է վարձակալի ինքնությունը, այցելել է վերջինիս սոցցանցային պրոֆիլներ և այլն, զանգում է քաղաքացուն՝ դիմելով անունով և ներկայանալով որպես վաղեմի ծանոթ, ասում է, որ ի սկզբանե ծանոթ էր վարձակալի ձայնը, բայց ուշ կարողացավ հիշել, թե ով է, այնուհետև, մեջբերելով վարձակալի հետ ընդհանուր ծանոթների անուններ, գործունեության ընդհանուր ոլորտ, սկսում է առաջարկել լավ պայմաններ և որ հանուն ծանոթության պատրաստ է գնալ որոշակի ողջամիտ զոհողությունների` ամսական 185,000 դրամ արժողությամբ բնակարանն առաջարկելով 170,000 դրամով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031