Օգոստոսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին այցելեց Սպիտակ տուն՝ այս անգամ կոստյումով։ Հանդիպումից առաջ Սպիտակ տան աշխատակիցները հետաքրքրվել էին, թե ինչ հագուստով է նա գալու։ Զելենսկին պատասխանել էր, որ պատրաստվում է նույն կերպ ներկայանալ, ինչպես ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին։
Հանդիպման ընթացքում «Real America’s Voice»-ի Սպիտակ տան թղթակից Բրայան Գլենը, որը փետրվարին քննադատել էր Զելենսկու զինվորական հագուկապը, հրապարակավ ներողություն խնդրեց․
«Նախ, նախագահ Զելենսկի, դուք հիանալի տեսք ունեք այդ կոստյումով։ Ներողություն եմ խնդրում։ Դուք հրաշալի եք»։
Զելենսկու կողքին նստած Դոնալդ Թրամփն անմիջապես հավելեց․ «Ես էլ նույնն եմ ասել»։
Կարդացեք նաև
Զելենսկին, իր հերթին, նկատեց․ «Ես փոխվել եմ, իսկ դուք նույն կոստյումն եք հագնում»:
Նախապատմություն
Փետրվարի հանդիպմանը Զելենսկին Սպիտակ տանը հայտնվել էր իր ավանդական զինվորական հագուստով։ Այդ ժամանակ Բրայան Գլենը հարցրել էր՝ «ինչո՞ւ չեք հագնում կոստյում»։ Զելենսկին կտրուկ պատասխանել էր, որ կոստյում կհագնի միայն այն ժամանակ, երբ պատերազմն ավարտվի։