Ովքեր են Հայաստանում ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները․ Factor TV-ն ուսումնասիրել է նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերն ու դուրս բերել 2024 թվականին ամենաշատ աշխատավարձ ստացած պաշտոնյաների ցուցակը։
Ըստ այդմ՝ 2024 թվականին ամենաբարձր վարձատրվածների առաջին հորիզոնականում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ մեկ տարվա ընթացքում նա ստացել է 30,751,713 դրամ աշխատավարձ, երկրորդ տեղում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է՝ 24,326,151 դրամ տարեկան աշխատավարձով, եռյակը եզրափակում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը 23,806,826 դրամ աշխատավարձ է ստացել։
Նրանց հետևում են՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ 22,991,744 դրամ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան՝ 22,191,120 դրամ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ 21,752,489 դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 21,522,302 դրամ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 21,451,475 դրամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 21,195,175 դրամ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 20,684,756 դրամ տարեկան աշխատավարձ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս ցուցակում 15-րդն է՝ 18․6 մլն դրամ աշխատավարձով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ցածր հորիզոնականներում է․ 2024-ին, ըստ հայտարարագրի, նա ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ։
Կարդացեք նաև
Գայանե Խաչատրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: