Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեկոբանկը եւ The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Օգոստոս 19,2025 12:53

[Երևան, օգոստոսի 19, 2025թ] Ինեկոբանկը մեկնարկել է նոր և լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը և ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։

Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի հաճախորդները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, կարող են ստանալ և իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար և հուսալի եղանակով։
Ավելին, ս․թ․ օգոստոսի 21-ից մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ դոլարով բոլոր փոխանցումներն Ինեկոբանկի միջոցով կիրականացվեն առանց միջնորդավճարի։

Թղթակցային հարաբերությունների հաստատմանը զուգահեռ՝ այս գործընկերությունը ներառում է նաև The Bank of New York Mellon-ի կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների ավելի լայն շրջանակ։

«Հաշվի առնելով մեր հաճախորդների փոփոխվող կարիքներն ու միջազգային փոխանցումների աճող ծավալը՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և ապահովում ոչ միայն ներկա պահանջները, այլև հիմք դնում երկարաժամկետ զարգացման համար։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ տրամադրելու մեր բոլոր հաճախորդներին առավել ժամանակակից, արագ և հուսալի բանկային ծառայություններ ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։»,- նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Երկու բանկերի միջև համագործակցությունը կնպաստի հատկապես կորպորատիվ հաճախորդներին մատուցվող ֆինանսական ծառայությունների ընդլայնմանը՝ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը միջազգային առևտրի ոլորտում։

«Մենք շարունակաբար քայլեր ենք ձեռնարկում մեր հաճախորդների համար կայուն և տեխնոլոգիապես առաջադեմ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը դրա տրամաբանական շարունակությունն է, որը հատկապես կարժևորեն մեր կորպորատիվ հաճախորդները։ Ներկայիս գլոբալ բիզնես միջավայրում բանկային գործարքների արագությունը, հուսալիությունը և բազմազանությունը որոշիչ նշանակություն ունեն, և մենք տրամադրում ենք գործիքներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին զարգացնել իրենց բիզնեսը միջազգային առևտրի ոլորտում »,- նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։

Միջազգային փոխանցումների համար անհրաժեշտ տվյալները հասանելի են բանկի պաշտոնական կայքէջում և մասնաճյուղերում։

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին: Այս տարիների ընթացքում բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։

 

Ինեկոբանկն ունի թղթակցային հարաբերություններ աշխարհի մի շարք առաջատար միջազգային բանկերի հետ։

The Bank of New York Mellon-ի մասին

The Bank of New York Mellon-ը համաշխարհային ֆինանսական կազմակերպություն է, որը խթանում է կապիտալի շուկայի զարգացումն ամբողջ աշխարհում։ Այն աջակցում է ինստիտուցիոնալ հաճախորդներին և ներդրողներին ավելի քան 100 ֆինանսական շուկաներում՝ տրամադրելով ակտիվների սպասարկման, վերջնահաշվարկի, պահառության, ինչպես նաև գանձապետական ծառայություններ, ներդրումների կառավարում և տվյալների վերլուծություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031