Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք. Սերգեյ Լեբեդև

Օգոստոս 19,2025 14:32

«Ազատություն». ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք, TASS-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում այն ժամանակ ողջունեցինք Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա մեծ գոհունակությամբ ենք ողջունում այս համատեղ հռչակագրի ստորագրումը Համագործակցության երկրներում: Մենք կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», – ասել է նա:

Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերը այդ հանրապետությունների տարածքներում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031