Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստին չներկայանալս թող չանհանգստացնի և ո՛չ մեկին. Փարաքարի համայնքապետ

Օգոստոս 19,2025 16:53

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ․

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025թ․ մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքով, ընտրությանը մասնակցող ավագանու անդամների 57%֊ից ավելի քվե ստացած «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակում առաջին հորիզոնականում գտնվելով՝ օրենքի ուժով համարվում եմ ընտրված համայնքի ղեկավար։

Պարտության հետ չհամակերպվող ընդդիմադիր իշխող ուժի թեկնածուները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը։

Անարդյունավետ աշխատանքի պատասխանն ու գնահատականը բնակիչները տվել են մարտի 30-ի ընտրությունների ժամանակ։

Ստանձնել եմ մի պաշտոն, որտեղ շատ անելիքներ կան։

Մեր թիմը տիրապետում է համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին և ունի դրանց լուծումները։

Պատասխանատու ենք նախընտրական ծրագրի բոլոր խոստումների համար․հավատարիմ մնալով իմ սկզբունքներին՝յուրաքանչյուր խոստում դարձել և միանշանակ դառնալու է իրականություն։

Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին օրից, սկսած աշխատանքային օրվա ընթացքում հանդիպումներ եմ ունենում շուրջ 25 բնակչի հետ, ովքեր ունեն դեռևս նախկին ղեկավարի կողմից չլուծված տարաբնույթ խնդիրներ։

Բնակիչների մի մասի խնդիրներն արագ լուծում են ստացել, մյուսներինն էլ՝ ընթացքում են։

Վստահեցնում եմ ևս մեկ անգամ՝ իմ և մեր թիմի գլխավոր առաքելությունն օրենքի շրջանակներում բոլոր խնդիրներին արագ լուծում տալն է։

Փարաքար համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ ոչ միայն 57%-ի, այլ 100%-ի, յուրաքանչյուր ընտանիքի խնդիր իմ և իմ թիմի հոգածության ներքո է։

Շնորհակալ եմ մեր թիմի կողքին կանգնելու, մեզ վստահելու, մեզ հետ պայքարելու և մեզ հետ հաղթելու համար։

Ես և իմ թիմը բացառիկ նվիրումով շարունակելու ենք ծառայել ձեզ, և վստահեցնում եմ, որ բոլոր խնդիրները ստանալու են արագ և արդյունավետ լուծումներ, անկախ իմ՝ նիստերին ներկա չլինելու հանգամանքից, ինչը պայմանավորված է բացառապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։

Առաջնորդվում եմ համայնքի բնակչին և համայնքին ծառայելու բացառիկ առաքելությամբ, որտեղ գերիշխում է բովանդակությունը, և ոչ թե ձևը։

Վստահության արժանանում են։

Մեր հանդեպ առկա վստահությունը պարտավորեցնող է։ Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը։

Հաղթել ենք ստին ու կեղծիքին։ Նախկինում մշտապես տապալված ավագանու նիստերը չփորձեք բերել իրականություն։

Ավագանու նիստին չներկայանալս թող չանհանգստացնի և ո՛չ մեկին։

Խնայեք ձեր առողջությունը․ առանց այդ էլ Աշտարակի ձորերում ու Հրազդանի «Սիթիներում» անցկացրած ժամանակը վատ է անդրադառնում ձեր առողջության վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031