Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկեց աղոթքով։
Մինչ դատավոր Կարեն Ֆարխոյանի՝ դատական նիստերի դահլիճ ներկայանալը լրագրողները Բագրատ Սրբազանին հիշեցրին՝ իրենց մեղադրում են ահաբեկչության մեջ և հետաքրքրվեցին՝ ի՞նչ կասեք այս դատավարության մասին, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մենք ահաբեկիչ չենք, բայց իրենք ահաբեկիչ են»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Փողի և իշխանության պաշտամունքի համար»։
Այնուհետև կարգադրիչները թույլ չտվեցին, որ Բագրատ սրբազանը պատասխանի լրագրողների հարցերին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ