Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությանն առաջարկել ենք ընդառաջել 2025-2026 ուս. տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը»

Օգոստոս 19,2025 16:46

2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրեր՝ նպաստելու կրթության իրավունքի ապահովմանն ու վերջիններիս ինտեգրմանը։

Այդ ծրագրերը աջակցում են մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողներին։

2025-2026 ուսումնական տարում բուհեր ընդունված, բռնի տեղահանված ուսանողները, սակայն, զրկված են աջակցության նման հնարավորությունից, քանի որ այդ ծրագրերը նրանց վրա չեն տարածվում։ Ինչը խոչընդոտում է բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացմանն ու սոցիալական ինտեգրմանը։ Ավելին, հաշվի առնելով բռնի տեղահանված արցախցիների ընտանիքների սոցիալական վատ վիճակն ու պետական աջակցության ծրագրերի կրճատումները, այս ուսանողների կրթության իրավունքի ապահովումը սեփական միջոցներով դառնում է անհնարին, քանի որ վերջիններիս ընտանիքները չեն կարող ապահովել ուսման վարձերի վճարումը։

Հաշվի առնելով բռնի տեղահանված ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական խոցելիությունը, կրթության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ մի խումբ կազմակերպություններով դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և  ընդառաջել 2025-2026 ուսումնական տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։

Այս աջակցությունը կնպաստի ուսանողների կրթության շարունակականությանը, սոցիալական ինտեգրմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։

 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031