«Ապօրինի գործողություններ ՀՀ-ում միայն իրականացնում է ՔՊ վերնախավը, որ ապօրինություններով դարձել են հազարավոր մարդկանց մահվան պատճառ։ Ամենամեծ ողբերգությունն իրականացվել է իրենց կողմից՝ իրենց անմիջական մասնակցությամբ և պատասխանատվությամբ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցված այն դիտարկմանը, թե «ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ», Էդգար Ղազարյանն ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ էդ հեղափոխությունն ինքը ո՞նց է պատկերացնում։ Եթե հեղափոխությունը քրեական օրենսգրքով իշխանության ապօրինի զավթումն է ու շենքերի վրա գրոհը, դա դատապարտելի է։ Ի՞նչ պիտի լիներ, որ լիներ հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է հասկանս, որ եթե ինքը հանրային ծառայող է՝ վարչապետ, եթե կատարում է կառավարության ծրագրից դուրս որևէ քայլ, ուրեմն ինքն է հեղափոխություն անում՝ այսինքն՝ զավթում երկրի օրինական իշխանությունը, տապալում երկրի սահմանադրական կարգը։ Ասում է՝ տեսեք, ես հանցագործ եմ, դուք օրինավոր մարդ, բայց չեք կարողանում ինձ հաղթել։ Տենց ցանկացած հանցագործ կարող է գլուխ գովել, թե հետևաբար այն, ինչ արել եմ, ուրեմն ճիշտ է։ Ճիշտ է, որ զավթել եմ ձեր տունը, սպանել ձեր զավակներին։ Ոչ, ճիշտ չէ․ ինքը մեծ հանցանք է գործել ու դրա համար պետք պատասխանատվության ենթարկվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ