«Պարզապես դատարանին հարգելով եմ արձագանքում․ Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) առաջին դատական նիստի ժամանակ արձագանքելով Կարեն Ֆարխոյանի՝ իրեն Վազգեն Գալստանյան դիմելուն՝ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա պարզաբանեց․ «Ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ՝ դատական կարգը, կերպը, բայց իմ առաջարկն ու հորդորն է, որ ինձ դիմելիս Վազգեն Գալստանյան չդիմեք, որպեսզի ես էլ ստիպված չլինեմ այլ կերպով դիմել։ Հասկանալով, որ Դուք կարող եք պատճառաբանել՝ որպես քաղաքացիական դիմում, բայց ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ 1995 թվականից։ 1995-ին ձեռնադրվել եմ հոգևորական, ստացել Բագրատ անունը և արդեն 22 տարի է, որ ես Բագրատ արքեպիսկոպոսն եմ»։
Կարեն Ֆարխոյանը չարձագանքեց հորդորին և սկսեց հարցել տալ Բագրատ արքեպիսկոպոսին։ Հարցրեց՝ չամուսնացա՞ծ եք։ Բագրատ արքեպիսկոպոսը պատասխանեց՝ վստահաբար։ Հարցին՝ նախկինում չդատապարտվա՞ծ եք, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Երբեք այդ հնարավորությունը չեմ ունեցել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ